ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպությունը կօժանդակի տուրիզմի զարգացմանը Հայաստանում

Պաշտոնական, Օրվա լուր | | July 4, 2011 16:33

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի այցը, քանզի այն կարող է նոր թափ հաղորդել Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով ոլորտի զարգացումը գործադիրի առաջնահերթություններից է, և այս ասպարեզում հաջողության հասնելու համար կարևոր է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության փորձի ու գիտելիքների կիրառումը:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թալեբ Ռիֆային բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրած ջանքերը և նշել, որ դրանք հնարավորություն են տալիս զարգացնելու և օգտագործելու Հայաստանի զբոսաշրջային հսկայական ներուժը:ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կառավարության կողմից տուրիզմը առաջնահերթություն հռչակելը ճիշտ որոշում է, և նշել, որ կազմակերպութունը ցանկանում է օժանդակել Հայաստանին զբոսաշրջության ոլորտի զարգացման ջանքերին: Այդ առումով, ըստ Թալեբ Ռիֆայի, 2010թ. արդյունքները տպավորիչ են:Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելուն ուղղված ջանքերին, համատեղ կրթական և ուսումնական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային բրեդնի ձևավորմանն ու զարգացմանը:

Դիտվել է 1923 անգամ:
Print Friendly

Leave a Reply