Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառումներին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 29, 2011 10:31

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 18-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Իր խոսքում երկրի ղեկավարը Մարտակերտի ազատագրումը դասել է Արցախյան ազատամարտի կարեւորագույն հաղթանակների շարքին՝ հավելելով, որ այսօր էլ պաշտպանության բանակն ի վիճակի է կործանիչ հակահարված տալ հանրապետության ազատությանն ու անկախությանը սպառնացող ցանկացած ոտնձգության:

Բակո Սահակյանը նշել է, որ Մարտակերտի շրջանի զարգացումը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի կարեւոր ուղղություններից մեկը, եւ արվում է հնարավորը այն շենացնելու համար:

Նախագահը նաեւ պետական պարգեւներ է հանձնել Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ տոնական միջոցառումներին մասնակցել են նաև  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ եւ կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից:

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply