ԱԳ նախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցչին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 28, 2011 16:23

Հունիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai):

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը շնորհավորեց վերջինիս կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ պարոն Ապատուրայը իր ներդրումը կունենա Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:

 

Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկեցին առաջիկայում նախատեսվող 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում կքննարկվեն, կամփոփվեն ԱԳԳԾ իրականացման տարեկան արդյունքները:  

Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Կազանում կայացած գագաթաժողովի արդյունքները:

 

 

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply