ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Սելեսթե Վոլանդերի հարցազրույցը ՀՀ ՊՆ Զինուժ հեռուստածրագրին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | June 27, 2011 17:30

ՀարցՄեզ համար շատ հետաքրքիր է Ձեր գնահատականը Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի վերաբերյալ:

Ինչպես կգնահատեիք Հայաստանի մասնակցությանը միջազգային  կայունության ամրապնդման գործողություններին. բոլորս գիտենք, որ Հայաստանը վերջերս ավելացրել է իր խաղաղապահ ուժերի թվաքանակը Աֆղանստանում` ստանձնելով նոր առաջադրանքներ, այդ թվում` հայ հրահանգիչները հրահանգավորելու են Աֆղանստանի ազգային բանակի սպաներին:

Պատասխան – Ինձ համար հաճելի է կրկին վերադառնալ Հայաստան: Պաշտպանության նախարարի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկեցինք համագործակցության ոլորտի ամբողջ  խնդիրները, որոնք այժմ արդեն բավականին մեծածավալ են:  Ես նկատում եմ, որ ամեն անգամ հանդիպելիս, մենք քննարկման ավելի շատ թեմաներ ունենք, և մասնավորապես կարծում եմ, որ  անհրաժեշտ է արժևորել  այս համագործակցության  շրջանակների ընդլայնման կարևորությունը: ՀՀ պաշտպանության նախարարության հետ միասին մենք գործակցում ենք Հայաստանի պաշտպանության ոլորտում արդիականացման խնդիրների շուրջ, որոնք հստակ սահմանված են Հայաստանի կառավարության կողմից մշակված պաշտպանության ռազմավարական վերանայման համապարփակ փաստաթղթում՝ հանդիսանալով ազգային գերակայությունների արտացոլումը: Մեզ համար մեծ պատիվ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանը կյանքի կոչել այդ գերակայությունները և զարգացնել պրոֆեսիոնալ սպայական  և ենթասպայական կազմը: Այս նոր ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության հետ աշխատելը մեզ համար չափազանց  մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հիմք ընդունելով մեր արդեն իսկ ունեցած հաջողությունները:

Ի լրումն Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում Հայաստանի զորակազմի եռապատկման, հիշատակեցիք նաև հինգ հայ սպա-հրահանգիչների կողմից  իրականացվելիք առաքելության մասին, որոնք, ի պատիվ մեզ, ամերիկյան ռազմական կրթության ծրագրերի մասնակիցներ են: Մեզ շատ է ոգևորում այն փաստը, որ նրանք հնարավորություն ունեն կիրառելու իրենց գիտելիքներն Աֆղանստանում միջազգային առաքելության և ԱՄՆ-ի զինվորականների հետ հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որը ԱՄՆ-ի համար ունի մեծ կարևորություն: Նախագահ Օբաման հստակորեն նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել կայունության և անվտանգության հաստատմանը՝ օժանդակելով Աֆղանստանի անվտանգության ուժերին: Մենք  երախտապարտ ենք Հայաստանի պաշտպանության նախարարությանը այս պարտականությունը ստանձնելու և այդ առաքելությանը օժանդակելու համար:  Ընդհանուր առմամբ, պաշտպանության նախարարության հետ շարունակում ենք համագործակցել՝ մշակելով այդ առաքելություններին խաղաղապահ բրիգադի միջոցով օժանդակելու Հայաստանի կարողությունների ինստիտուցիոնալ զարգացումը: Մեր համագործակցության շատ գործողություններ, որոնք  պաշտպանության համագործացկության ոլորտում այս տարի գերազանցում են 12  միլիոն ԱՄՆ դոլլարը, ուղղված են ինչպես վարժանքներին և պլանավորման աշխատանքներին, այնպես էլ սարքավորումների ձեռքբերմանը, խաղաղապահ բրիգադի հետ աշխատանքներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն օժանդակելու ոչ միայն Միջազգային անվտանգության ապահովման ուժերի, այլև այլ առաքելություններին: Շատ կարևոր է  հիշել, որ հայերը ծառայում են Կոսովոյում, որպես Կոսովոյի ուժերի մաս: Մենք հաճախ մոռանում ենք դրա  մասին, քանզի  այդ առաքելությունը համարվում է հաջողված,  սակայն, կարծում եմ, անհրաժեշտ է հասկանալ, որ դրա հաջողված լինելու  պատճառն այն էր, որ շատ  գործընկերներ ցանկություն են հայտնում լինել այնտեղ և օժանդակել հետկոնֆլիկտային  իրավիճակին: Մենք  իսկապես այդ օժանդակության համար ևս շնորհակալ ենք:

Մենք կարիք ունենք խոսել շատ բաների մասին, մենք շատ բան ունենք անելու գալիք տարի և այսօր խոսել ենք նաև այդ խնդիրների պալանվորման մասին: Ես շատ ուրախ եմ համագործակցության այսպիսի լայն շրջանակի համար և մեծ ակնկալիքով սպասում եմ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ  հետագա աշխատանքներին:

 

 

Դիտվել է 1758 անգամ:
Print Friendly

Leave a Reply