Օրհան Փամուքը այսօր կժամանի Մոսկվա

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 27, 2009 10:38

1177011Այսօր Մոսկվա կժամանի թուրք հայտնի վիպասան, գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը: Նա ընթերցողների դատին կներկայացնի սիրո մասին իր նոր վեպը`«Անմեղության թանգարան»-ը:

Գրիքը դեռ հրատարակվել է միայն ռուսերեն և գրեմաներեն, իսկ  անգլերեն տարբերակը լույս կտեսնի հոկտեմբերին: Մոսկվայում Փամուքը հանդես կգա նաև դասախոսությամբ:

«Անմեղության թանգարան» աշխատությունը գրողը գրել է տասը տարվա ընթացքում: Վեպը Քեմալի թուրք ժառանգորդ հարուստ տղամարդու և աղքատ գեղեցկուհի Ֆյուսունի սիրո մասին է: Այդ ամուսնությանը վիճակված չէր կայանալ և Քեմալը իր կյանքը նվիրում է սիրեցյալին հիշեցնող իրերի հավաքմանը:

Օրհան Փամուքը որոշել է Ստամբուլում հաջորդ տարի բացել «Անմեղության թանգարան»: Այնտեղ կլինեն այն իրերը, որոնք նկարագրված են վեպում:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply