Պայքարը շարունակում է միայն Սարուխանյանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 22, 2011 11:36

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցկացվող  բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Վլադիմիր Սարուխանյանը: Քառորդ եզևափակչում նա հաղթեց անգլիացի Մարտին Ուորդին, իսկ կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը  թուրք Ֆաթիհ Քելեսն է: 64 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը , 75 կգ Արթուր Խաչատրյանը պարտություններ կրեցին և դուրս մնացին պայքարից: Սարուխանյանը ռինգ դուրս կգա հունիսի 23-ին: Նա իր համար առնվազն ապահովել է բրոնզե մեդալը:

 

Դիտվել է 2245 անգամ:
Print Friendly

Leave a Reply