Երեքը շարունակում է պայքարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 21, 2011 13:25

Անկարայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության  1/8-րդ եզրափակիչ հանդիպումների օրը Հայաստանի ներկայացուցիչներից միայն երեքը շարունակեցին հաղթարշավը: 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը առավելության հասավ Ռաշադ Կասեմի (Դանիա), 64 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը ` Եվգենի Ռամաշկևիչի (Բելառուս), 75 կգ քաշային Արթուր Խաչատրյանը` Ֆալտում Ժուտայի (Մակեդոնիա) նկատմամբ։ 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկիին։
Հիշեցնենք, որ Հայաստանից առաջնությունում մեկնարկել էր 7 բռնցքամարտիկ: Նրանցից 4-ն արդեն դարձել է հանդիսական:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply