Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնեց Ստրասբուրգ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | June 21, 2011 6:19Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնեց Ստրասբուրգ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության ղեկավարը լիագումար նիստում ելույթ կունենա: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Եվրախորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ: