Քննարկել են Ավստրալիայի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | June 18, 2011 12:24

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն հունիսի 17-ին ընդունել է  Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հանրային կապերի հանձնաժողովի, ինչպես նաև ազգային խտրականության դեմ պայքարի խորհրդի ղեկավար Ստեփան Կրկեշարյանին, տիկնոջն ու որդուն:

Ստեփան Կրկեշարյանն այն գլխավոր ուժն է, որ սատարել է Նոր Հարավային Ուելսում ներգաղթյալների հարցերով շահագրգիռ կազմակերպությանը` առաջարկելով գործող ծրագրեր` ազգային, լեզվական, կրոնական հիմքերի վրա ձևավորված խմբերի համար:

Ս.Կրկեշարյանը մեծ ներդրում ունի Բազմամշակութայնության մասին բանաձևի մշակման հանձնաժողովի աշխատանքներում, ինչը կտրուկ փոփոխություն է մտցրել ազգային հարաբերությունների ձևավորման համակարգում` Ավստրալիայի քաղաքացիների և Ավստրալիայում ապրող այլ ազգերի միջև: Նա Նոր Հարավային Ուելսում  էթնիկ համայնքային կառույցների խորհրդի հիմնադիրներից է:

Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից տեղեկացնում են, որ  նախարար  Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Քննարկվել են  Ավստրալիայի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր:

 

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply