Վարչապետ Սարգսյանը ներկա է գտնվել Հանքավանում հյուրանոցային համալիրի բացմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 17, 2011 10:30

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ներկա է գտնվել է Հանքավանի “Անի Ռեզորթ” հյուրանոցային համալիրի բացմանը: Վարչապետը շրջել է հանգստյան տան տարածքով ծանոթացել պայմաններին ու առաջարկվող ծառայություններին: Կառավարության անունից շնորհավորելով ներկաներին համալիրի բացման առթիվ` վարչապետ Սարգսյանը կարևորել է ամերիկահայ գործարար Սեդրակ Աճեմյանի ներդրումը Հայաստանում և հույս հայտնել, որ այն օրինակելի կլինի սփյուռքահայ մյուս գործարարների համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ ներդրումը կատարվել է ոչ թե Երևանում, այլ մարզում, ինչը խթանելու է տարածքային համաչափ զարգացումը: Հանգստյան տունը վերակառուցվել է նախկին Էրեբունի հանգստավայրի հիմքի վրա: “Անի Ռեզորթ” հյուրանոցային համալիրի շինարարության ընթացքում կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply