ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում Լոնդոն է այցելել նաև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 16, 2011 20:48

Այցի շրջանակում քաղաքապետը ներկա է եղել աշխարհի տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարների հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում և մասնավորապես Երևանում հնարավոր ներդրումներին, համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:  Քաղաքապետ Կարեն Կարապետյանը Բուքինգհեմյան պալատում մասնակցել է Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած երկու բարեգործական ծրագրերի` «Երեւան` իմ սերե եւ Շոտլանդիայի հարավ-արեւմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման նախագծերին նվիրված ընդունելությանը եւ համերգին: «Երևան` իմ սերե նախագծի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնումն ու պահպանումն է: Նախագծի շրջանակներում Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում արդեն սկսվել է առաջին երեք շենքերի կառուցումը, որոնցից մեկը մոր և մանկան կենտրոն է, մյուսը` կլինիկա` խուլ ու համր երեխաների, երրորդը` մանկապարտեզ` կարիքավոր ընտանիքների երեխաների համար: ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյան նշել է, որ հունիսի վերջին ինքը կայցելի Երեւան եւ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ տեղում կքննարկեն, թե «Երևա’ն, իմ սերե ծրագրի շրջանակներում հաջորդիվ ինչ շենքեր են կառուցվելու: Իր հերթին, Կ. Կարապետյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանն ամեն կերպ աջակցելու է ծրագրին: «Սա շատ լավ գաղափար է, և նրա շուրջ կարելի է ծավալել լուրջ փիլիսոփայությունե,- նշել է քաղաքապետը:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply