Փախստականի ընտանիքում ծնվածը փախստական չէ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 25, 2009 19:43

img_8127Փախստականների համար Երևանի Տերյան 107 փողոցում գտնվող բնակելի շենքի տեղում կառավարությունը որպես հանրային տարածք նոր շենք կկառուցի` 50 բնակարանով: Շենքի նախկին փախստական բնակիչների հետ կնքվել է պայմանագիր, որով նրանց պարբերաբար տրվում է բնակարան վարձակալելու գումար` մինչև նորակառույց շենքի պատրաստ լինելը:

Միջազգային կազմակերպությունների`Նորվեգիայի և ՄԱԿ-ի գրասենյակի գումարներով ավելի շատ տուն է կառուցվել հայաստանաբնակ փախստականների համար, քան պետական բյուջեով: Այս մասին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի կազմակերպած  «Փախստականների խնդիրներն ու ապագան» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասաց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետի տեղակալ Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքով, երբ մարդ փախստական է դառնում` կախված քաղաքական իրավիճակից, կարող է ունենալ  բնակավայր ունենալու 3 տարբերակ` հետ վերադառնալ նախկին բնակավայրը, գնալ 3-րդ երկիր կամ ինտեգրվել այնտեղ, որտեղ հայտնվել է:

«Ադրբեջանի դեպքում առաջին տարբերակն անհնար է, քանի որ նրանց ասելով` բացակայում է անձի անվտանգության երաշխիքը,- ասաց Հակոբյանը,- 2-րդ տարբերակը թե հայերի, թե ադրբեջանցիների համար իրատեսական չէ, քանի որ ոչ մի երկիր չի ցանկանա իր ուսերին ավելորդ ծանրություն վերցնել, մնում է 3-րդ տարբերակը»:

«Մեր տունը Հայաստանն է» հ/կ-ի ղեկավար Էլզա Փափազյանը ներկայացրեց փաստեր, որ փախստականների մեծ մասը իրենց կազմակերպությանն են դիմում, որ դատարանում փաստաբանի ծառայությունից զրկված են կամ, երբ միգրացիայի վարչությունը մերժում է մարդուն փախստականի կարգավիճակ տալ:

Հակոբյանն` ի պատասխան Փափազյանի, ասաց, որ Հայաստանում բնակվող փախստականի կարգավիճակ ունեցողի ընտանիքում ծնված երեխային փախստականի կարգավիճակ չեն տալիս, այլ տալիս են ՀՀ քաղաքացիություն:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply