Տեղաբաշխվել են 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 13, 2011 11:45

Հունիսի 13-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2612C115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 168 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 140 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 28 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 478 340 371 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 8.9566 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը` 9.0000 տոկոս:

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել են 7 դիլեր:

 

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply