Մահացել է լեռնադահուկորդ, եռակի օլիմպիական չեմպիոն Տոնի Զայլերը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 25, 2009 13:30

toni-zaylerԱշխարհահռչակ ավստրիացի լեռնադահուկորդ, եռակի օլիմպիական չեմպիոն Տոնի Զեյլերը մահացել է երեկ երեկոյան` 73 տարեկան հասակում` երկարատև հիվանդությունից հետո· այս մասին հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:

Զայլերը Ավստրիայի ազգային հերոսի կոչում ուներ:

Զայլերը Ավստրիայի պատմության մեջ միակ եռակի օլիմպիական չեմպիոնն է, լեռնադահուկային սպորտի պատմության մեջ նա մեկն է երեք բացարձակ չեմպիոններից: Նա նաև միակ 7-ակի աշխարհի չեմպիոնն է այս սպորտաձևում:

1956-ին Իտալիայում կայացած օլիմպիական խաղերին Զայլերն իր երկրին բերեց միանգամից 3 ոսկե մեդալ:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply