Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն

Պաշտոնական, Օրվա լուր | | June 8, 2011 11:58

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Չարլզ Լոնսդեյլին և դեսպանատան աշխատակիցներին՝ նշելով որ Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է աշխարհում Միացյալ Թագավորության դերն ու նշանակությունը և այդ երկրի ջանքերը եվրամերձեցման գործում:

 

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply