Շարունակվում է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 1, 2011 21:28

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ՙՓյունիկ՚ բարետործական հիմնադրամի նախատահ Լևոն Սարգսյանի և հիմնադրամի պատվավոր նախատահ Գաբրիել Ջեմբերջյանի ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններ` ծանոթանալու քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին և դրա շրջանակում ՙՓյունիկ՚ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ խաղային  ատրակցիոնների տեղադրման գործընթացին:  Կարևորելով մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը, Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ համապատասխան միջավայրն ու բարեկարգ բակը յուրահատուկ տրամադրություն են ստեղծում բնակիչների հան•ստի համար. ՙԵթե Երևանի բնակիչը առավոտյան դուրս գալիս տեսնում է, որ շքամուտքը բարվոք է, աղբահանությունը` կազմակերպված, բակը` բարեկարգ, ապա դա հաստատ բոլորի տրամադրությունը փոխելու է՚,- նշել է քաղաքապետը: Ծրագրի շրջանակներում քաղաքապետարանի կողմից ամբողջությամբ բարեկարգվում, կանաչապատվում են բակային տարածքները, տեղադրվում են նստարաններ, զրուցարաններ, անցկացվում է արտաքին լուսավորության ցանց, իսկ հիմնադրամի միջոցներով` ժամանակակից մանկական խաղեր: Մայրաքաղաքի բարեկար•, ժամանակակից խաղային ատրակցիոններով կահավորված բակերի թիվն այս տարի ավելացել է ևս 48-ով:  Այդ նպատակով բոլոր վարչական շրջաններում գույքագրվել է ևս 386 բակային տարածք: Խաղային ատրակցիոններից բացի, ՙՓյունիկ՚ հիմնադրամի աջակցությամբ բակերում նախատեսվում է նաև համապատասխան մարզագույք տեղադրել: Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը ՙՓյունիկ՚ բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը վստահեցրել է, որ ծրա•իրը շարունակական է լինելու. ՙԽաղահրապարակները մեր երեխաների համար են, նրանք պետք է առողջ մեծանան՚,- նշել է Լևոն Սարգսյանն ավելացնելով, որ հիմնադրամը պատրաստ է հո•ալ նաև խաղային ատրակցիոնների թարմացման և նորոգման խնդիրները: Կարեն Կարապետյանն էլ ընդգծել է գործընթացին մասնավոր կառույցների, համատիրությունների և բնակչության ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը. ՙԱյսօր շատ կառույցներ կան, որ բարեկարգում են իրենց շրջակա տարածքը և, մյուսները տեսնելով, նույնպես ոգևորվում են: Իսկ բոլոր նրանք, ովքեր դա ինքնուրույն չեն անում, հնարավոր բոլոր եղանակներով մենք ենք հորդորում անել այն: Այսպիսով հաստատ Երևանը կդառնա այն քաղաքը, որի մասին բոլորս երազում ենք՚,- նշել է քաղաքապետը, ավելացնելով, որ քաղաքապետարանը շուտով բոլոր վարչական շրջաններում, կանաչ տարածքների և սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու համար, համատիրություններին, դպրոցներին և մանկապարտեզներին շուրջ 1000 խոտհնձիչ սարք կտրամադրի:   Իսկ օրվա խորհրդին համահունչ, Կարեն Կարապետյանը շնորհավորել է երեխաներին` միջազգային տոնի առիթով և մաղթել անհոգ ու լիարժեք մանկություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply