Ինչու են կանայք ավելի շատ խոսում, քան տղամարդիկ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | May 30, 2011 17:13

«Կանայք առանց տղամարդու  ընկերակցության խամրում են, իսկ տղամարդիկ առանց կնոջ` հիմարանում» (Ա.Պ Չեխով)

Ավելի քան հազարամյակներ հայտնի է, որ կանայք ավելի շատ են խոսում, քան տղամարդիկ: Բոլոր քաղաքակրթություններում էլ այդ  փաստը գրանցվել է:  Շատախոսությունը  դրսևորվում է մանկուց. աղջիկները տղաներից շուտ են սկսում խոսել: Նրանց բառապաշարը 2-3 անգամ տղայի բառապաշարից հարուստ է ու նրանք ավելի հստակ են խոսում, քան տղաները: Պարզվում է, որ տղայի ուղեղում չկա խոսքի համար պատասխանատու մաս, այն դեպքում, երբ աղջկա մոտ յուրաքանչյուր  կիսագնդում մեկական նմանատիպ տեղայնացված պատասխանատու մաս գոյություն ունի: Կնոջ ուղեղը թույլ է տալիս միանգամից մի քանի գործ կատարել ու հետն էլ խոսել: Իսկ տղամարդը կարողանում է միաժամանակ միայն մեկ գործ անել: Իսկ եթե պատահում է 2 գործ միանգամից կատարող տղամարդ, ապա նա իրավամբ համարվում է հրաշք (այդպիսի հատկությամբ օժտված էր Հուլիոս Կեսարը): Որոշ գիտնականներ այդ տարբերությունները հակված են վերագրելու կնոջ ու տղամարդու  մինչպատմական գործունեությանը: Տղամարդիկ որսորդներ էին, իսկ որսի ժամանակ ավելի շատ շարժումներն են գերիշխում, քան խոսքը: Իսկ կանայք, շարունակ հավաքում էին ու ժամանակը կարճում խոսքով: Բացի այդ, երեխաներին խոսել սովորեցնում էին գերազանցապես կանայք:

Այլ գիտնականներ  կարծում են, որ այստեղ մեղավոր է արական տեստոստերոն հորմոնը, որը մանկուց տղամարդու մտքերին այլ ընթացք է հաղորդում: Այսպես, օրինակ, նորմալ տղամարդը  գեղեցիկ կնոջ հետ  շփվելիս մտածում է` ինչ անի, որ շուտ անկողին տանի, իսկ նման պարագայում կինը մտածում է, թե այդ տղամարդուց ծնված երեխաներին ինպես կանվանի: Իսկ սեքսի մասին գրեթե չի մտածում:, ավելի ճիշտ օրական մեկ անգամից ոչ ավելի: Կանայք տղամարդկանցից ավելի շատ կարիք ունեն շփվելու: Ընդ որում, նրանց համար կարևոր է ոչ միայն խոսակցության թեման, այլև սոցիալական ներքաշվածության փաստը, իր հանդեպ հետաքրքրության դրսևորումը: Կանայք կարող են միանգամից ամեն ինչ ասել, ընդ որում  դա վկայում է  զրուցակցի նկատմամբ ուշադրության առկայությամբ: Տղամարդիկ հակառակը, ուշադրություն են  պահանջում իրենց խոսքերի հանդեպ ու չեն սիրում, երբ իրենց ընդհատում են: Իսկ եթե նրանց ընդհատողը տղամարդ է, ապա դա շատ լուրջ է:

Կանայք շատախոս են դառնում օքսիտոցինի ու սերոտոնինի (շփման  հորմոններ) ավելցուկից:

Օրինակ, կինը հեռախոսային զրույցի ժամանակ ծախսում է  նվազագույնը 20 րոպե, մինչդեռ տղամարդը` ընդամենը 6 րոպե: Զգացմունքային զրույցի ու ճիշտ խոսքի շնորհիվ է, որ կանայք հաջողություն են ունենում բիզնեսում, նրանք աշխատանքում հաջողության են հասնում  3 հիմնական որակների շնորհիվ.

-զրուցակցին իր կողմը հակելու` նրա նկատմամբ ճիշտ վարքագիծ դրսևորելու , ինչպես նաև ոչ սովորական, սակայն արդյունավետ միջոցներ գտնելու հատկությունը:

-Զրուցակցին լսելու ունակությունը, որը հնարավորություն է տալիս նրա հիմնական պահանջմունքները, նվիրական երազանքներն ու թաքնված գաղափարները հասկանալ  և ավելի ճիշտ ու համապատասխան ծառայություն առաջարկելու հատկությունը:

– Ըմբռնելի խոսքը, որով վերացնում են լարվածության բոլոր արգելքները և զրուցակցի հետ դրական զգացմունքային շփում ստեղծելու հատկությունը:

Մինչդեռ տղամարդիկ զրույցի ժամանակ չեն փորձում խորանալ միջանձնային հարաբերություններում ու շփվում են փաստարկների մակարդակով: Եվ այդ չորությունը, բնականաբար լավ արդյունք չի կարող ապահովել:

Զգացմունքային զրույցները կանանց համար օրվա ընթացքում կուտակված լարվածությունից «լիցքաթափվելու» բնական միջոց է: Ընդ որում, երեկոյան արդեն կարևոր չէ, թե ով է կնոջ զրուցակիցը: Բավական է միայն ուշադիր լսել: Բարձրաձայն խոսելով, կինը ինքն իրեն հանում է սթրեսային վիճակից: Այդ է պատճառը, որ ԱՄՆ-ում հոգեթերապևտների մեջ կանայք ավելի շատ են: Կանայք օրական 20 հազար բառ են արտաբերում այն դեպքում,  երբ տղամարդիկ օրական հազիվ 7-13 հազար բառ են ասում: Խոսքի արագությունը նույնպես ավելի մեծ է, քան տղամարդու մոտ, երբեմն կինը խոսում է զուտ նրա համար, որ ինքն իրեն լսի: Պարզվում է, որ խոսակցության (հատկապես զգացմունքային) ժամանակ կնոջ ուղեղում քիմիական փոխազդեցություններ են կատարվում, որոնք բավարարություն են պատճառում:

Տղամարդիկ, որքան հոգնած վերադառնաք տուն, երեկոյան, ձեր սիրելիների հանդեպ եղեք ուշադիր, լսեք նրանց, խոսեք հետները: Ու կունենաք հանգիստ ընտանեկան կյանք: Դրանից կանայք գոհ ու երջանիկ կլինեն:

 

Դիտվել է 3926 անգամ:
Print Friendly

Leave a Reply