Քննարկվել են մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման հեռանկարները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2011 19:00

Տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և CTS  ամենամյա 11 րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում Երևանում գտնվող Վրաստանի, Աջարիայի և Հնդկաստանի պատվիրակությունների անդամների հետ հանդիպման ժամանակ: Ճամփորդական Գործակալների Հայկական և Ամերիկյան միությունների հայկական ներկայացուցչությունների կողմից կազմակերպված ցուցահանդեսին այս տարի աջակցել է նաև Երևանի քաղաքապետարանը: Համառոտ ներկայացնելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման հայեցակարգը, Երևանի քաղաքապետը նշել է, որ  Երևանը ունի զբոսաշրջային գրավիչ միջավայր`հագեցած մշակութային բազմաբնույթ միջոցառումներով: Ունենք կոնկրետ նախագծեր և քայլեր ենք ձեռնարկում դրանք կյանքի կոչելու ուղղությամբ, որոնցից են “Հաղթանակ” զբոսայգու վերակառուցման ծրագիրը, “Նոյ Լենդ” զբոսաշրջային կենտրոնը, “Հրազդանի կիրճ ” հանգստի գոտին, “Արտ Վիլիջ”  արվեստի կենտրոնը և այլն: Երևանը պետք է գրավիչ լինի բոլորին և այդ ճանապարհին պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ” ,- նշել է քաղաքապետն ու ավելացրել , որ մի շարք  ծրագրեր կան նաև   նոր հյուրանոցների կառուցման ուղղությամբ:Ներկայացնելով երևանյան տպավորությունները, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ իրենց նպատակները համընկնում են և առաջիկայում  համատեղ փոխշահավետ  ծրագրեր կիրագործվեն: 11-րդ ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում հյուրերը այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և                                                 հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply