Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ ճանաչված գիտնական, պատմաբան, Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, պրոֆեսոր Վահագն Տատրյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 26, 2011 18:34

Ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Տատրյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեր ժամանակների մեծագույն հայ գիտնականներից եք, ում գիտական գոր­­ծունեությունն ու աշխատանքներն ունեն մեծ հասարակա­կան-քաղաքական հնչե­ղություն: Ձեր ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողա­կա­նությանը փաստարկված ու ծանրակշիռ հակահարվածներ հասցնելու գոր­ծում շա­րու­նակաբար տալիս է իր տեսանելի արդյունքը: Այն մեծ ներդրում է ցեղասպա­նու­թյան հանցագործության դեմ միջազգային պայքարում, որտեղ Հայաստանը ստանձ­նել և մշտապես պահպանելու է առաջամարտիկի իր դերը:

Հայրենիքում գիտեն, սիրում ու գնահատում են Ձեզ՝ որպես մարդու, ով իր կյանքն ու գործը նվիրել է իր ժողովրդի արդար դատի պաշտպանությանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար ու բեղմնավոր տարիներ»:

 

 

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply