Ոսկե մեդալի ամենաշատ թեկնածուները Սյունիքից են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2009 14:50

mhm42072-copy-1Այս տարի հանրապետության 107 ոսկե մեդալի թեկնածու շրջանավարտներից 36-ը Սյունիքի մարզից են, 26 շրջանավարտ էլ մայրաքաղաքից, իսկ մյուս 45 ոսկե մեդալի հավակնորդները տարբեր մարզերից: Ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանի` ոսկե մեդալի թեկնածուները 52-ն էին, բայց նրանցից միայն 36-ը ցանկություն հայտնեցին պայքարելու ոսկե մեդալաի համար, իսկ մնացած 16 շրջանավարտները հրաժարվեցին:

Կապանի թիվ 7 դպրոցի տնօրեն Արմո Մկրտչյանն ասում է, որ այսօր ոսկե մեդալը շրջանավարտին նախկինի պես մեծ արտոնություն չի ընձեռնում, ուստի «նրանք նախընտրում են զերծ մնալ ավելորդ ծանրաբեռնվածությունից եւ այդ ժամանակն ու իրենց գիտելիքները կենտրոնացնել իրենց համար առաջնային առարկաների վրա»:

Սյունիքը ոսկե մեդալակիրների թվով աչքի էր ընկել նաեւ անցած տարի:Երեւանում նախորդ տարի 21 ոսկե մեդալակիր կար, իսկ հարավային մարզում` 20: Իսկ թե այս տարի 36 շրջանավարտներից քանիսը ոսկե մեդալի կարժանանա, պարզ կդառնա քննաշրջանի ավարտից հետո միայն:

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply