Քննարկվել են հնարավոր գործակցությանն առնչվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | May 25, 2011 14:56

Հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Չեխիայի ֆինանսների նախարարությանպետական երաշխավորումների դեպարտամենտի պետի Անդրկովկասի գծով առաջին տեղակալ Իրժի Սկուռայի հանդիպման ժամանակ։

Ընդհանուր առմամբ ներկայացնելով մայրաքաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրերը, Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկել ներդրումային առումով փոխշահավետ բոլոր առաջարկությունները։ Մանրամասնելով մայրաքաղաքում տրանսպորտի ոլորտի կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված նոր հայեցակարգը, քաղաքապետը շեշտել է միկրոավտոբուսները մեծ և միջին տեղատարողության ավտոբուսներով փոխարինելու, ավտոկայանատեղիների ժամանակակից կառավարման, ինչպես նաև վճարման միասնական  համակարգի անցնելու անհրաժեշտությունը. «Երևանում ներդրումային տեսանկյունից այսօր բավական բարենպաստ գործարար միջավայր է ձևավորված»,– ընդգծել է քաղաքապետն ավելացնելով, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկել նաև առողջապահական համակարգում ներդրումային ծրագրերի առաջարկություններ։

Իրժի Սկուռան, ներկայացնելով իր ղեկավարած դեպարտամենտի գործունեությունը, նշել է, որ այն բավական խոշոր ծրագրեր է իրկանացնում տարածաշրջանում. «Վստահ եմ, որ Ձեր մոտեցումները կհետաքրքրեն չեխ գործարարներին»,– նշել է Սկուռան, ավելացնելով, որ իր ղեկավարած դեպարտամենտը պատրաստ է քննարկել մասնավորապես ավտոբուսների ներկրման և համաբուժարանների տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերին մասնակցության հարցը։

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով քննարկել նշված ուղղություններով ծրագրերն ու կոնկրետ առաջարկություն ներկայացնել։

 

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply