Երևանը պետք է ներկայանալի դառնա զբոսաշրջության քարտեզի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2011 18:24

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համա•ործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՙՔրոնիՄեդ Մայնինգ ընկերության ղեկավար, Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Բադեն Վյուրտենբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկիի հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով ՙՔրոնիՄեդ Մայնինգ ընկերությանը իրականացվող ներդրումային ծրագրերի համար, Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրել է քաղաքային տնտեսության մեջ գործարար հետաքրքրություն ներկայացնող ոլորտները: Քաղաքապետը նշել է, որ Երևանում լուրջ քայլեր են ձեռնարկվել և ներդրողների համար ապահովված է հարմարավետ ու բարենպաստ դաշտ: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը մասնավորապես առանձնացրել է աղբահանության և տրանսպորտի բնագավառները: Քաղաքապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մայրաքաղաքում  աղբահանության կազմակերպման մասով օպերատորների մրցույթ է հայտարարվելու և որպես գործընկեր գերմանական ընկերություններին առաջարկել է մասնակցել այդ մրցույթին:  Խոսելով ՙԷրեբունի՚ պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերակառուցման հարցի շուրջ, Կարեն Կարապետյանը նշել է, որ գերմանական KfW բանկի հետ  պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսավորելու ծրագիրը և ՙՔրոնիՄեդ Մայնինգ՚ ընկերությանը ևս առաջարկել է մասնակցել այդ ծրագրին:  Կարևորելով ՙԷրեբունի՚ թանգարանի վերակառուցման անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը նշել, որ թանգարանն ունի  3000 ամյա պատմություն, պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում և խթան կարող է հանդիսանալ նաև զբոսաշրջության զարգացման հարցում. ՙԶբոսաշրջության քարտեզի վրա Երևանը պետք է ներկայանալի դառնա՚,- ընդգծել է քաղաքապետը: Կարևորելով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը, Գյունտեր Պիլարսկին նշել է, որ առաջիկայում իրենք ստեղծելու են հիմնադրամ և անպայման կդիտարկեն թանագարանի վերակառուցման ծրագրին իրենց մասնակցության հարցը: Տեղեկացնելով, որ այս տարի լրանում է հայ-գերմանական համագործակցության 20 տարին, վերջինս պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում ըստ ամենայնի աջակցել գերմանական ընկերությունների մասնակցությունը ներդրումային ծրագրերի հարցում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply