Երևանի քաղաքապետը ծանոթացել է “ԱՌԴԱ” բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 23, 2011 17:18

Օրերս Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում     Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր “ԱՌԴԱ” բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որոնց կողմից Երևանում և հանրապետության մարզերում իրականացվում են  մանկապարտեզների հովանավորման, կարիքավոր ընտանիքների աջակցման, բժշկական  և մի շարք այլ ծրագրեր: Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում Կարեն Կարապետյանը նախ այցելել է թիվ 154 մանկապարտեզ, որը հիմնադրամի միջոցներով  հիմնանորոգվել  ու կահավորվել է նոր գույքով և մանկական խաղերով: “ ԱՌԴԱ”-ն մանկապարտեզի հովանավորությունը ստանձնել է 50 տարի ժամկետով:

“ Շրջելով միջանցքներում ու խմբերում  համոզվեցի, որ շատ հոգատար ու կոկիկ աշխատանքներ են իրականացվել: Սա մեր մանկապարտեզներին այլընտրանքային աջակցության դասական օրինակ է,- նշել է Կարեն Կարապետյանը:

Երևանի քաղաքապետը ծանոթացել է նաև հիմնադրամի կողմից մանկապարտեզին հարակից տարածքում կառուցված արհեստագործական ուսումնարանի պայմաններին: Ուսումնարանի դասասենյակները համալրվել են նորագույն տեխնիկական միջոցներով, ինչն ուսումնառության համար կապահովի ավելի նպաստավոր պայմաններ: Ուսումնարանը արդեն համագործակցում է Երևանի արդյունաբերական քոլեջի հետ:   Առայժմ գործում են միայն օտար լեզուների և համակարգչային դասընթացների խմբերը: Առաջիկայում ուցուցանվող մասնագիտությունների թիվը զգալիորեն կմեծանա: Կրթօջախի բակում Կարեն Կարապետյանը խորհրդանշական եղևնի է տնկել:

“ԱՌԴԱ” բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող բժշկական ծրագրի ընթացքին Կարեն Կարապետյանը հետևել է Նոր Նորք վարչական շրջանի “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ “բժշկական կենտրոնում, որի հետ  “ԱՌԴԱ”-ն համագործակցում է շուրջ 10 տարի: Այժմ էլ հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկել է դիմածնոտային արատների վերականգնման և վիրահատության  կարիք ունեցող հանրապետության բոլոր մարզերի երեխաների անվճար վիրահատության ծրագիրը, որում ընդգրկվել են հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև մանկատների ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաները:  Ծրագիրը իրականացվում է բժշկական կենտրոնի ու ԱՄՆ ից հատուկ այս նպատակով ժամանած 15 պլաստիկ վիրաբույժների համատեղ ջանքերով: Առաջին փուլում կվիրահատվի 120 երեխա, նույնքան երեխայի վիրահատություն էլ կկազմակերպվի ծրագրի հաջորդ փուլում: Շրջելով հիվանդասենյակներում, Երևանի քաղաքապետը ընդգծել է, որ հատկապես առողջապահական բնագավառում նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են ու անհրաժեշտ:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply