Կաննի կինոշուկան ավարտում է աշխատանքը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 20, 2011 15:04

Կաննի կինոշուկայի  առաջին օրերի ակտիվությունը  և գործնականությունը  դանդաղորեն տեղի է տալիս ձեռք բերված պայմանավորվածություններին, կնքված փաստաթղթերին, որոնք հետագայում հանրությանը կներկայանան իբրեև ավարտուն ֆիլմեր կամ  արժանահիշատակ կինոծրագրեր: Բոլորն էլ, ըստ էության, մեկ նպատակ ունեն` զարգացնել կինոն ու տարածել  այն:

Մայիսի 20-ին  Կաննի կինոշուկայում աշխատանքն ավարտեց նաև հայկական տաղավարը:     Տասն օրերի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում   ստորագրվեցին երկու համատեղ համագործակցության պայմանագրեր չեխական “Բարանդով”  և  ուկրաինական “Ինտերֆիլմ Փրոդաքշըն” ստուդիաների և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև:

Հայկական պատվիրակության ղեկավար Գևորգ Գևորգյանը նշեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և երկու ստուդիաների միջև համագործակցության պայմանագրի վերջնական ստորագրումը տեղի կունենա  Երևանում` աշնանը: Չեխական կողմի հետ պայմանավորավածության համաձայն` Երևանում կկազմակերպվի   “Բարանդով”  ստու դիայի երևանյան շնորհանդեսը և կցուցադրվի մեկ մանկական ֆիլմ:  Ուկրաինական կողմի հետ  պայմանավորվածության համաձայն` ֆիլմի աշխատանքների ժամկետների ճշգրտման և քննարկման  համար տեղի կունենա ևս մեկ հանդիպում:

Բացի այդ, հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մի շարք միջազգային հայտնի կազմակերպությունների, կինոֆոնդերի և կրթական ուղղվածության կառույցների հետ:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Երևան- Կանն

19.05. 2011

 

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply