ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ քաղաքականությամբ զբաղվող ԿԱՆԱնց ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | May 18, 2011 12:01

Հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, գիտական ոլորտի և քաղաքական կուսակցությունների ավելի քան 150 առաջնորդ կին մասնակից դարձան մայիսի 18-ին Երևանում մեկնարկած երկօրյա համաժողովին, որը կազմակերպվել էր ԱՄՆ Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) և ԱՄՆ ՄԶԳ կողմից` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ: «Խրախուսել Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը. Կանանց համազգային համաժողով և հայեցակարգ» խորագրով համաժողովի նպատակն էր ավելի մեծ ուշադրություն հրավիրել կանանց հիմնախնդիրներին և խթանել Հայաստանի քաղաքականության մեջ նրանց ներկայացվածությունը և մասնակցությունը:

Համաժողովը մեկնարկեց Միացյալ Նահանգների և Եվրոպայի ճանաչված կին քաղաքական գործիչների ելույթներով:  Հյուրերի թվում էին ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, դեսպան Մերիլ Ֆրանկը (ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ի «Կանանց կարգավիճակ» հանձնաժողովում), Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեն (նստավայրը` Թիֆլիս), Ալբանիայում Մակեդոնիայի նախկին դեսպան Բլագորոդնա Մինգովա Կրեպիեվան, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ԱՄՆ Միզուրի նահանգի պետքարտուղար Ռոբին Կարնահանը, և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Միջոցառմանը մասնակցեցին նաև Հայաստանի կառավարության բարձրաստիճան անձինք և տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Բացման իր խոսքում, դեսպան Յովանովիչն ընդգծեց, որ Հայաստանն իր լիարժեք ներուժն իրագործելու համար պետք է հենվի իր բոլոր տաղանդների վրա, այդ թվում նաև կանանց:

 

Համաժողովի ընթացքում կին մասնակիցները բաժանվեցին փոքր աշխատանքային խմբերի`հայեցակարգը մշակելու համար, ուր տեղ կգտնեն կանանց հիմնախնդիրները և դրանց լուծման առաջարկությունները: Քննարկումներն ընդգրկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսին են կոալիցիայի ձևավորումը, գենդերային հավասարության խթանումը կուսակցություններում և տարբեր բնագավառներում, ինչպես նաև տղամարդ քաղաքական գործիչների և հասարակության խրախուսումը` կանանց քաղաքական իրավունքների ընդլայնման աջակցության նպատակով:

 

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply