Վախթանգ Դարչինյանը ցանկանում է նոր գոտիների տիրանալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 17, 2011 15:37

Հանրածանոթ պրոֆոսիոնալ բռնցքամարտիօկ Վախթանգ  Դարչինյանն այսօր Երևանի «Տեսակետ» ակումբում հանդիպելով լրագրողներին մանրամասներ հայտնեց  ապրիլի 24-ին Յոնի Պերեսի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ: Նա շեշտեց, որ իր համար էական նշանակություն  ունի, որ հաջողության է հասել Հայոց ցեղասպանության տարելիցի օրը։ Փաստորեն, դա Դարչինյանի նվաճած 8-րդ գոտին է աշխարհի առաջնություններում: Թեթև քաշային բռնցքամարտիկը տեղեկացրեց, որ չի ցանկանում մեծ սպորտից հեռանալ, այլ մտադիր է ավելի բարձր քաշային կարգերում հանդես գալ և նոր գոտիների տիրանալ:

Նա նաև իր տեսակետը հայտնեց այն մասին, թե ինչու Գերմանիան ներկայացնողԱրթուր Աբրահամը ԱՄՆ-ի ռինգում  անցկացրած վերջին մրցամարտում պարտվել է Անդրե Ուորդին։ Դարչինյանն այն կարծիքին է, որ Արթուրը հանդիպման ժամանակ ճիշտ մարտավարություն չի ընտրել, ցանկացել է հոգնեցնել մրցակցին, մինչդեռ, նրա հակառակորդը օլիմպիական խաղերի չեմպիոն է, շատ փորձառու և պահպանել է թարմությումը մինչև մրցամարտի ավարտը:

 

Դիտվել է 1765 անգամ:
Print Friendly

Leave a Reply