Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 13, 2011 18:32

Նախագահ Սարգսյանը ողջունել է հերթական այցով Երևանում գտնվող ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացին` նշելով, որ հաճախակի հանդիպումները խոսում են հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանն ու ՀՀ և ԻԻՀ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

 

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply