Ասա ինչ նշանի տակ ես ծնվել` ասեմ ինչ առողջության տեր ես

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 12, 2011 7:00

Երկար ժամանակ  կարծում էին, թե Կենդանակերպի նշանով կանխորոշվում է մարդու կյանքի ուղին: Սակայն վերջերս դանիացի հոգեբան Հելմուտ Նիբորգն ապացուցել է, որ համաստեղության ու ճակատագրի փոխկապակցվածությունն այնքան էլ  ուժեղ չէ, սակայն մեծ է ազդեցությունը մարդու առողջության վրա: Ու դա ամենևին էլ սնահավատություն չէ: Կապը կենդանակերպի նշանի ու առողջության միջև, որևէ  միստիկ բան չի պարունակում, պարզապես կան սեզոնային հիվանդություններ, որոնք նորածնի լույս աշխարհ գալուց առաջին մի քանի ամիսների ընթացքում կարող են  պարզապես հետք թողնել:Պակաս նշանակություն չունի նաև մոր հղիության ժամանակաշրջանը:

Այսպես, դեկտեմբերին ծնվածները մեծ  շանս ունեն մինչ խորը ծերություն ապրելու:  Ամեն դեպքում, նրանք իրենց ամառային ու գարնանային եղբայրակիցներից մի քանի ամիս ավելի կապրեն: Սակայն դեկտեմբերի ծնունդները շիզոֆրենիայով հիվանդանալու  ենթակա են: Փաստը հաստատվել է  ողջ աշխարհում կատարված 250 հետազոտւթյան արդյունքներով: Մասնագիտացված կլինիկաներում դեկտեմբերի ծնունդները գերակշռող թիվ են կազմում: Բժիշկներն այդ փաստը բացատրում են  հղիության ժամանակ արևային էներգիայի` ուլտրամանուշակագույն ճառագայթների անբավարարությամբ, ինչը հանգեցնում է D վիտամինի  պակասի (պտղի ուղեղի կազմավորման պատասախանատուն  է):

«Փետրվարյան» ու «մարտյան» ծնունդները հաճախ տառապում են  ալերգիաներից: Սակայն, բժիշկներին մեկ այլ հանգամանք է հետաքրքրում. բանից պարզվում է, այդ երեխաները  դասերն ուշ են ընկալում, նրանցից շատերը տառապում են աուտիզմով:«Մայիսյան» երեխաներին ուսման հաջողակներ անվանել նույնպես դժվար է: Դրա բացատրությունը  նույնպես հետաքրքրական է. գրեթե բոլոր երեխաների ծնողներն աշխատում են  նրանց շուտ դպրոց ուղարկել, որ տարի շահեն, սակայն մոռանում են, որ երեխան հասուն չէ, ավելին, փոքր է իր դասընկերներից: Ավելի հասուն տարիքում մայիսյան երեխաները հոգեկան խանգարումներ կարող են ձեռք բերել, դեպրեսիաների մեջ ընկնել կամ էլ ալկոհոլամոլ դառնալ: Այսպես, ապրիլին ու մայիսին ծնվածների մեջ ինքնասպանության փորձ կատարողների թիվը 17%-ով ավելի է, քան աշնանն ու ձմռանը ծնվածների մեջ: Եվ որքան ծննդյան ամսաթիվը մոտ է ամառվան, այնքան աճում է սրտանոթային հիվանդությունների նախատրամադրվածությունը: Ավելի հասուն տարիքում դրանց գումարվում են նաև շնչառական ուղիների հիվանդությունները: Բացատրությունը  տարվա անբարենպաստ շրջանին զուգադիպած հղիությունն է, այսինքն` ձմռանը, երբ անբավարար են արեգակնային ջերմությունը, վիտամինները, լույսը: Այդ պատճառով էլ մայիսյան երեխաներն ավելի թույլ առողջություն ունեն:

Ամենահարմարվողներն ուշ ամռանն ու աշնանը ծնված երեխաներն են,  քանի որ նրանց մայրերի հղիության շրջանը համընկնում է տարվա ամենաբարեբեր ու առատ, ինչպես նաև բնակլիմայական  բարեխառն ժամանակաշրջանի հետ, այս երեխաները դառնում են սպորտսմեններ:

 

Դիտվել է 4821 անգամ:
Print Friendly

Leave a Reply