Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 10, 2011 14:27

Մայիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն  ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն  փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյան  գործընկերության ծրագրին առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Վիլֆրիդ Մարտենսը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի  կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում նա նշեց,
որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա Ադրբեջանի կողմից հնչող ուժի կիրառման սպառնալիքներին եւ սադրիչ
գործողություններին:

 

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply