Հետևողական վերահսկողություն մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 2, 2011 17:53

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակում են ուսումնասիրությունները մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացվել են ապրիլի 13-29-ը ընկած ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Զեկուցվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների թվի հաճախման օրվա հաշվառման մասով, օրինակ, թիվ  152 մանկապարտեզում ստուգման օրը արձանագրվել է 35 հավելագրված երեխա: Սույն հիմքով տնօրենն ազատվել է աշխատանքից:

Ստուգված մանկապարտեզներում արձանագրվել են նաև ընդունելության կարգի խախտումներ, առանձին դեպքերում ճկուն համակարգով երեխայի հաճախման մատյանի գործածության հետ կապված թերություններ և բացթողումներ, մի շարք ՆՈՒՀ-ում որոշ երեխաների մասով, որոնց հաճախումը իրականացվում է վճարովի հիմունքներով, բացակայել են վճարման անդորրագրերը: Առանձին մանկապարտեզներում ճաշացանկը չի համապատասխանել սահմանված նորմերին:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը խիստ վերահսկողության և պատժամիջոցների կիրառման պահանջ է դրել բոլոր այն մանկապարտեզների նկատմամբ, որտեղ կգրանցվեն երեխաների սննդի կազմակերպման խախատումների և հավելագրումների դեպքեր. <<Երեխաների սննդի հետ կապված ցանկացած խախտման դեպքում տնօրենին անմիջապես ազատել աշխատանքից: Անգամ լավ պատմություն ունեցող մանկապարտեզի տնօրենին>>,- շեշտել է քաղաքապետը:

Զեկուցվել է նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով իրականացվող մոնիտորինգի ապրիլ ամսվա արդյունքները: Դրանց նախնական վերլուծությունից պարզվել է, որ մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (հ.հ.53, 102, 107, 108, 109, 110) փաստացի շահա¬գործվող շարժակազմի քանակները զգալիորեն քիչ են եղել սահմանված պլանային քանակ¬ներից, որի արդյունքում մեծ են եղել շարժման միջակայքերը և չի ապահովվել երթուղիների կանոնավոր սպասարկումը:

Մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (հ.հ.4, 11, 16, 31, 37, 39, 40, 52, 60, 61, 66, 75, 81, 82, 84, 92, 102, 108, 110) շարժակազմերի 30-50%-ի արտաքին տեսքը գնահատվել է անբավարար:

Սահմանված ուղեվարձից բարձր`200 դրամ ուղեվարձով փոխադրումներ իրականաց¬նելու (միկրոավտոբուսային հ.հ.69 և 76 երթուղիներ), երթուղում սահմանված քանակի շար¬ժա¬կազմ չապահովելու և ուղևորների սպասարկումը ձախողելու (հ.53 երթուղի) համար, մրցու¬թա¬յին հանձնաժողով են ներկայացվել համապատասխան հիմքեր`նշված երթուղիները սպասար¬կող կազմակերպությունների հարցը քննարկելու և նրանց սպասարկման իրավունքից զրկելու համար:

Արձանագրվել է հասարակական տրանսպորտի կանգառներից օգտվելու կանոնների խախտման դեպքեր ներքաղաքային երթուղիներում շահագործվող թվով 34 տրանսպորտային միջոցների մոտ:

Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մոնիտորինգը և երթուղիները սպասարկելու պայմանագրային կետերը խախտած անբարեխիղճ տնտեսվարողներին ենթարկել խիստ պատասխանատվության:

Մայրաքաղաքի բակերի բարեկարգման մասով զեկուցվել է, որ շուտով կմեկնարկեն աշխատանքները: Բարեկարգման աշխատանքներին զուգահեռ, վարչական շրջանների տարբեր բակերում փոքրիկ երևանցիների համար կտեղադրվեն նաև 48 ժամանակակից մանկական խաղահրապարակներ և մինի ֆուտբոլի 11 դաշտեր:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննակվել են նաև համաքաղաքային ծրագրերին վերաբերող այլ հարցեր: Հանձնարարվել է սահմանված ժամկետներում սկսել և ավարտել մայրաքաղաքի փողոցների բարեկարգման, կանաչապատման, շքամուտքերի վերանորոգման և աղբահանության կազմակերպման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply