Հանդիպման անցկացմանը վտանգ է սպառնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 28, 2011 14:53

Գերմանիաայում բնակվող և մարզվող պրոֆեսիոնալ հանրածանոթ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և Անդրե Ուորդի միջև մայիսի 14-ին ԱՄՆ-ում նախատեսված Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպման անցկացմանը վտանգ է սպառնում: Արթուրի պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդը սպառնացել է հրաժարվել մրցամարտին մասնակցելուց: Իսկ դժգոհության պատճառն այն է, որ խախտվել է պայմանավորվածությունը` մրցամարտը սպասարկելու համար տեղի մրցավար է նշանակվել, մինչդեռ,  մրցավարը պետք է լինի չեզոք երկրից՝ ոչ ԱՄՆ-ից, ոչ Եվրոպայից, իսկ եզրային մրցավարները պետք է լինեն ԱՄՆ-ից, Եվրոպայից և մեկ այլ աշխարհամասից։ Պրոմոութերը հիշեցրել է, որ ամերիկացի մրցավարն անաչառ չէր եղել  Աբրահամի և Անդրե Դիրելի անցկացրած մրցամարտի ժամանակ:

Դիտվել է 1981 անգամ:
Print Friendly

Leave a Reply