Հոգևորականությունն ու մարմնավաճառությունը` հարկային դաշտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՍՍԵ, ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2009 17:33

Առաքելական եկեղեցու Երևանի հոգևորականները ամիսը հինգ հազար դոլարի չափ փող են վաստակում, որից ոչ մի կոպեկ հարկ չի մուծվում: Իսկ, ասենք, ես, եթե ամիսը մի 500 դոլարի չափ աշխատեմ, հարկ կմուծեմ դրա մոտ 25-26 տոկոսը` 100-120  դոլարի չափ: Ինչի՞, ինչ անարդարություն, ինչի՞ հոգևորականը, որ ինձնից 10-15 անգամ շատ եկամուտ ունի, հարկ չմուծի, իսկ ես մուծեմ:

Նույնն էլ պուտանկեքը, պուտանկա կա` ամիսը մինչև յոթ-ութ հազար դոլար փող ա աշխատում ու ոչ մի կոպեկ հարկ: Ինչ անարդարություն, ինչի՞, ասենք, մի ծրագրավորող առավոտից-իրիկուն աչք քոռացնելով աշխատած էրկու հազար դոլարի 30 տոկոսը հարկ մուծի, իսկ պուտանկեն` ոչ մի կոպեկ: ինչ կլինի, թող մարմնավաճառությունը օրինականացնեն ու մտցնեն հարկային դաշտ:

Գուցե ինչ-որ մեկն առարկի, որ եթե պոռնկությունը օրինականացվի, պուտանկեքը կշատանան, օրինական բիզնես լինի, էլ ոչ ոք չի վախենա, որ օրենք է խախտում: Վիճելի հարց է, եթե շատանան էլ` մի երեք-չորս տոկոսով: Ի վերջո կարելի է մեխանիզմներ մշակել որ չշատանան, ակցիզ մտցնել, հարկերը բարձրացնել, սանէպիդկայանի ստուգումները խստացնել: Իսկ հոգևորականները արդեն իսկ օրինական դաշտում են գործում, բայց աշխատած փողը մնում ա ստվերային:

Եթե էս երկու մասնագիտությունները մտնեն հարկային դաշտ, վստահ եմ, մեր բյուջեն մի 5 տոկոսով կավելանա, իսկ հիմա, մանավանդ ճգնաժամի ժամանակ, հարկերի մուտքն ավելացնելը շատ անհրաժեշտ է:

Ես կընտրեի քաղաքապետի էն թեկնածուին, որ կունենար նման ծրագիր` օրինականացնել մարմնավաճառությունը և մարմնավաճառությունն ու հոգևոր ծառայությունը մտցնել հարկային դաշտ: Հաստատ ձայնս կտայի` լիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Բեգլարյանը, թե դաշնակցականները: Սակայն, ցավոք, նրանց միայն իշխանությունն է հետաքրքրում, ու ոչ մեկը քաղաքական կամք չունի, որ նման ծրագրեր ներկայացնի: Ուրեմն, ես ոչ մի թեկնածուի չեմ ընտրի:

Իսկ կարար, չէ՞, լիներ ծրագիր: Նույնիսկ ստիպեր, որ եկեղեցին ու պուտանկեքը սակագները սահմանեին ու ծառայության դիմաց  ՀԴՄ կտրոն տային: Քահանան գնում է թաղումի ու` սև դիպլոմատի մեջ խաչի, ավետարանի կողքը, անպայման, հաշվիչ դրամարկղը:

Պուտանկան էլ` սումկի մեջ սիգարետ, պրեզերվատիվ, պամադա ու հաշվիչ դրամարկղը: Գնե՞րը, հարցնում է կլիենտը, պուտանկան ներկայանցում է անհատ ձեռներեցի պեչատով փաստաթուղթը`կլասիկա` 30 հազար դրամ և այլն, ակտը արվեց, չկ-չկ` կտրոնը տալիս ա: Քահանան էլ` կնունք` 20 հազար դրամ և այլն: Քահանայից քահանա կարան գները տարբերություն տան, լավ կնունք անողի գործը կարա 100 հազար դրամ լինի: Թե՞ եկեղեցին բոլորի համար նույն սակագները կհաստատի: Եթե քահանան իսկապես հավատացյալ ա, ուրեմն նրա տված կտրոնը պիտի որ շահի: Նաև պարզ կդառնա` պուտանկե՞ն ա ավելի խեր բերում, թե՞ քահանան, ո՞ւմ տված կտրոններն են ավելի հաճախ շահում: Որ պարզվի` պուտանկեքինը, մարդիկ կնունքի տեղ մարմնավաճառի մոտ կգնան ու հիմա էլ տերտերները, Եհովայի վկաներին թողած, կսկսեն պայքարել պուտանկեքի դեմ, ու  պայքարը արդեն կարան ոչ թե ազգայինով տանեն, այլ հենց իրենց իրական մասնագիտությամբ` Ավետարանով: Բայց դժվար, որովհետև պուտնակեն էլ հո Եհովայի վկա չի՞, Եհովայի վկաներին վերացնեն, հոգևորականները օգուտից բացի ոչ մի վնաս չեն ստանա, որ մարդիկ Եհովայի վկա կամ Հիսունական չդառնան, պիտի ուրեմն կնունք ու թաղում եկեղեցով անեն ու հոգևորականներին մուծվեն, հոգևորականների եկամուտները լավ կաճեն: Բայց որ պուտանկեքին վերացրին, առաջին տուժողներից մեկը հոգևորականներն են լինելու: Մի կուսակրոն քահանա, որ սիրում էր թաղում-մաղումից ու մնացած դժվար գործերն անելուց հետո կանանց գրկում հանգիստն անցկացնել, ինձ բացատրում էր, որ ինքը ոչ մի հակաավետարանական բան էլ չի անում, Ավետարանում գրված է` մի շնացիր, որ նշանակում է` շների հետ մի կենակցիր, իսկ ինքը շների հետ չի լինում, ու, փաստորեն, կատարում է Աստծո պատվիրանը: Շատ պարզ է ու անառարկելի, մարդը գրվածին է հետևում: Ուրեմն քահանան, բա կպայքարի՞, որ վերացնեն մարմնավաճառությունը, թեկուզ իրա եկամուտները մի քիչ էլ նվազեն, չի պայքարի, էլ որտե՞ղ չարչարված մարմինը պիտի հանգստացնի:

Ուրեմն քահանաներն ու պուտանկաները կոմպրոմիսը կգտնեն, մնում է հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարեն. կնքե՞ց, էրեխի էրեսին մեռոնը քսե՞ց, փողը առա՞վ, ՀԴՄ կտրոնը դավայ, չտվե՞ց, ըհը, մեկ էլ մի օր կպարզվի հարկայինի տեսուչը ստուգումների համար իրա էրեխին եկեղեցուց-եկեղեցի կնքում ա, որ ստուգի, թե ով ա ՀԴՄ կտրոն տալիս: Ու, ըհը, բռնեց, Տեր այսինչը կտրոնը չի տալիս, ու հարկայինը տասը օրով կնունք, թաղում անելուց կզրկի, եկեղեցու դուռն էլ տասը օրով կկնքի: Բայց հոպ, եթե եկեղեցու դուռն ա կնքում, ուրեմն տերտերը չեղավ անհատ ձեռներեց, այլ լինում է, ասենք, Սուրբ Սարգիս ՍՊԸ-ի ծառայող: Ինչպես, ասենք, վարսավիրանոցի վարսավիրն է, այնպես էլ տերտերանոցի, չէ, կներեք, եկեղեցու  տերտերը:

Ուրեմն, եկեղեցին պիտի գրանցվի ՍՊԸ կամ փակ բաժնետիրական կազմակերպություն, անպայման փակ, թե չէ, եթե բաց էղավ, աղանդները սաղ բաժնետոմսերը կառնեն: Բայց ինչո՞ւ հնարավորություն չտալ, որ մարդ տերտերի լիցենզիա հանի ու անհատ ձեռներեց դառնա, ինչպես վարսավիրը կհանի: Թե՞ եկեղեցին չի թողի: Էստեղ էլ պրոբլեմ կառաջանա, եկեղեցին կասի` հոգևոր ծառայություն մատուցելը իմ մենաշնորհն ա, լիցենզիան էլ մենակ ես կարամ տամ` քահանա օծելով, ու պետությունը իրավուք չունի քիթը խոթել եկեղեցու գործերի մեջ: Պուտանկաների գործը հեշտ է, ոչ մի հյուրանոց կամ սաունա չի կարա ասի` պուտանկա օծելը իմ մենաշնորհն է: Ով կուզի աշխատել, լիցենզիա, արտոնագիր կհանի ու կգործի որպես անհատ ձեռներեց , ով կուզի` կանցնի աշխատանքի սաունայում կամ հյուրանոցում կամ էլ նորաբաց մարմնավաճառային հոթելներում: Հարկայինի տեսուչն էլ կայցելի ու ծառայությունը ստանալուց հետո կստուգի՝ հդմ կտրոն տալիս է թե չէ, ու ՀԴՄ կտրոն չտվողին տասը օրով կզրկի գործունեությունից։ Իհարկե, եթե պիտի շատ պուտանկեքի ստուգի, ասենք, մի գիշերում մի քսանի, ուրեմն պիտի օգտվի էնպիսի ծառայությունից, որ էրեկցիայի անհրաժեշտություն չլինի:

Մի խոսքով, լիցենզիա-միցենզիա հեչ, երկրորդական է, կարևորը հոգևոր ու սեռական ծառայությունները հարկային դաշտ մտցնելն է:

Դիտվել է 16527 անգամ:
Print Friendly

Leave a Reply