Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս Տասնվեցերորդին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 25, 2011 11:42

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս Տասնվեցերորդին` գահակալության վեցերորդ տարեդարձի առթիվ:

«Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի հետ ձևավորված երկխոսությունը՝ ակնկալելով, որ մեր երկկողմ համագործակցությունը հետագայում ևս շարունակաբար կզարգանա և կամրապնդվի:

Մաղթում եմ, որ այս անհանգիստ ժամանակաշրջանում աշխարհում արդարության և խաղաղության կերտմանը, ինչպես նաև համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Ձեր բոլոր աստվածահաճո նախաձեռնությունները կայացման բարեհաջող հանգրվան գտնեն»,-ասված է Հանրապետության ղեկավարի ուղերձում:

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply