Իսրայելը չի նահանջի Գոլանի բարձունքներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | June 3, 2009 16:32

liberman-1«Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերներից է թե’ տարածաշրջանային և թե’ պաղիստնյան հիմնահարցում»,-հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը: Լիբերմանը, ով նաև հանդիպել է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, քննարկել է ընթացիկ տարում Մոսկվայում նախատեսվող մերձավորարևելյան հակամարտությանը վերաբերող խորհրդաժողովին մասնակցելու հարցը: Խորհրդաժողովին, որի նախաձեռնողը Ռուսաստանն է, կմասնակցեն Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչները և «Համաս» շարժումը: Ռուսական «Կոմերսանտ» թերթի տվյալով` Լիբերմանը հայտարարել է, որ Թելավիվը չի մասնակցի նման խորհրդաժողովի, քանի որ այնտեղ կլինեն նաև «Համաս»-ի ներկայացուցիչները: Իսրայելի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ իրենք չեն դադարեցնելու վերաբնակեցման քաղաքականությունը Պաղեստինի Արևմտյան ափում, և որ Սիրիայի հետ բանակցություններում պետք է բացառվի Գոլանի բարձունքներից Իսրայելի զինուժի նահանջի հարցը:

Komersant, Alsharq-Alawsat

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply