Փողոցներում վաճառվող լցնովի պաղպաղակից թունավորվում են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 3, 2009 16:04

lcnovi-paxpaxak-1Վերջին 20 օրվա ընթացքում Երևանի միայն թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել պաղպաղակից թունավորված 18 մարդ:

Թիվ 1 հիվանդանոցի բժշկուհիներից մեկն ասում է, որ փողոցներում վաճառվող լցնովի պաղպաղակներից մարդիկ ոչ միայն թունավորվում են, այլև տարբեր աղիքային հիվանդությունների համար ենթահող ստեղծում։

13-ամյա Անուշիկն արդեն 2 օր է` պառկած է 1-ին հիվանդանոցի ինֆեկցիոն բաժնում:

Մայրը` Հերմինեն, պատմում է, որ «կեսօրին պաղպաղակ կերավ, դեռ տուն չհասած` սկսեց բողոքել, որ վատ է զգում, երեկոյան ստիպված եղանք շտապ օգնություն կանչել. պարզվեց, որ պաղպաղակից է թունավորվել»:

Մասնագետները խորհուրդ են տալիս չգնել ամեն պատահած վաճառակետից:

«Եթե պաղպաղակ շատ եք սիրում, ավելի լավ է հերմետիկ փաթեթավորվածը գնեք, ոչ թե անհայտ ծագում ունեցող «լցնովի պաղպաղակները», որոնց վրա անգամ արտադրության թիվը չկա»,-ասում է բժշկուհին:

Արամը, ով արդեն 3 տարի է՝ լցնովի պաղպաղակ է վաճառում, հավատացնում է, որ ամեն ինչ հիգիենայի պահանջներին համապատասխան է արվում: «Լցնովի պաղպաղակը շատ է վաճառվում, գնորդներն էլ տարբեր տարիքի մարդիկ են, ու դեռ ոչ մեկը չի բողոքել, թե թունավորվել է»,-ասում է Ալեք Մանուկյան փողոցում պաղպաղակ վաճառող Արամը:

Դիտվել է 1927 անգամ:
Print Friendly

Leave a Reply