Կորուստներ` մրցաշարը չսկսած

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 12, 2011 13:19

Այսօր երևանի մարզահամերգային համալիրում ժամը 16-ին տեղի կունենա ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի սահմանած մրցանակների խաղարկության բռնցքամարտի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Այս ստուգատեսը կազմակերպվում է երկրորդ անգամ: Նախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչները տիրացել էին խաղարկված մեդալների կեսից ավելիին: Ի դեպ, աչքի ընկնողներին դրամական խոշոր պարգևներ են սպասում: Ամեն քաշային կարգի հաղթողները կստանան 5 հազար դոլար: 2-րդ մրցանակակիրներին կտրվի 3 հազար դոլար: Իսկ 3-րդ տեղը գրավողները կհարստանան հազարական դոլարով: Հաղթողի մարզչին կհանձնվի հազար դոլար: Հայաստանից ռինգ դուրս կգա շուրջ երեք տասնյակ բռնցքամարտիկ: Իրենց կարողությունները կփորձեն մեր բոլոր ուժեղագույնները: Հավելենք, որ Եվրոպայի չենպիոն էդիկ Համբարձումյանը չի մասնակցել նախապատրաստական ուսումնամարզական հավաքին: Ամենայն հավանականությամբ, նա ոչ միայն բաց կթողնի այս մրցաշարը, այլև կհեռանա  Հայաստանի հավաքականից: Անդրանիկ Հակոբյանը վերջերս մասնակցել է ԱԻԲԱ-ի կազմակերպած պրոֆեսիոնալների մրցամարտի և նոկաուտով ծանր պարտություն է կրել: Այնպես որ, նա էլ ռինգ դուրս չի գա: Իսկ տիտղոսակիր մեկ այլ մարզիկ` Ազատ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում է և բախտ է որոնում պրոֆեսիոնալ ռինգում:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply