Ճապոնիայում երկրաշարժերի և ցունամիի զոհերի թիվը հասել է 12876-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2011 12:17

Մարտի 11–ին Ճապոնիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 12 869–ի։ Այս մասին հայտնում է Կիոդո գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները։

Ավելի վաղ հաղորդվում էր 12 750-ի։

Մարտի 11–ին Ճապոնիայում տեղի ունեցած 8,9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Տոկիոյից 373 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 24 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով 10 մետր բարձրությամբ ուժեղ ցունամի առաջացավ։

Երկրաշարժից գրեթե մեկ ամիս անց՝ ապրիլի 7-ին, Ճապոնիայում գրանցվեց հերթական ուժգին երկրաշարժը՝ 7,4 մագնիտուդով, որի էպիկենտրոնը գտնվում էր Սենդայ քաղաքից 98 կմ արևելք և մայրաքաղաք Տոկիոյից 345 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 40 կմ խորության վրա։

Ապրիլի 7–ի երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, 7 մարդ է զոհվել։ Ոստիկանությունն այդ 7 զոհերին ևս ընդգրկել է  զոհերի ընդհանուր թվի մեջ։

Երկրաշարժերի և ցունամիի հետևանքով անհետ կորածների թիվը հասնում է 14 865-ի։

Դիտվել է 1999 անգամ:
Print Friendly

Leave a Reply