Հավաստագիր է շնորհվել 267 հավակնորդի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2011 17:44

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի  9-րդ կետով և հիմք ընդունելով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննություն կազմակերպող հավաստագրման հանձնաժողովների արձանագրությունները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման` համաձայն որի 267 հավակնորդի շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:

Հավաստագրման քննություններն անցկացվել են 15 խմբով` փետրավարի 18-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: Քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 382 հավակնորդ, որից քննություններին մասնակցել է 364-ը: Մասնակիցների 26%-ը չի հաղթահարել նվազագույն շեմը: Քննություններից բացակայել է 8 հավակնորդ:


Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply