Հուշագիր սփյուռքին ուղղորդելու համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2009 19:18

dscn0371-1Սփյուռքի նախարարությունն ու Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատն այսօր երկկողմ հուշագիր ստորագրեցին, որի նպատակը գործարար համաժողովների, համացանցային տեսակոնֆերասների, կլոր սեղանների ու ցուցահանդեսների միջոցով հայաստանյան և սփյուռքահայ գործարարների միջև սերտ կապեր հաստատելն ու հայկական ապրանքատեսակների արտահանումը խթանելն է:

«Տնտեսական ոլորտի խնդիրներով զբաղվելը մեր աշխատանքը չէ,-ասում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,-Սփյուռքի հետ տնտեսական ոլորտում համագործակցելու առաջարկներով օրական տասնյակ մարդիկ են մեզ այցելում, ու շնորհիվ այս հուշագրի` մենք նրանց այսուհետ ուղղորդելու ենք համապատասխան նախարարություն»:

Ըստ նախարարի` ամենամեծ խնդիրը եղել ու մնում է տեղեկատվության պակասը. «ինֆորմացիան պետք է մատուցվի հնարավորինս ամփոփ, հագեցած ու արագ»:

Հայաստանն արտերկրում ունի արդյունաբերական պալատի ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են հայկական արտադրանքի մարկետինգով, ինչպես նաև ներկայացնում մեր արտադրանքը օտարերկիրացի գործարարներին:

Հոկտեմբերի 22-23-ը Հայաստանում կկազմակերպվի «Panarmenian EXPO» ցուցահանդես, որին հրավիրված կլինեն ոչ միայն գործարար համայնքները ներկայացնող կառույցներ, այլև գործարարներ:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply