Սյունիքում ամենից շատ խախտվում է սեփականության իրավունքը

Օրվա լուր | | June 2, 2009 19:04

hakakorupcion-kentron-1Կապանի «Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոն» (ՇՊԱԿ) դիմած քաղաքացիների 60%-ը խնդիրներ է ունեցել սեփականության, 35%-ը աշխատանքային իրավունքի, 4%-ը` անձնական անձեռնմխելության, 1%-ը` այլ հարցերի հետ կապված:

ՇՊԱԿ-ի համակարգող Տիգրան Ստեփանյան ասում է` գրասենյակ են դիմում հիմնականում միջին եւ բարձր տարիքի տղամարդիկ, «իսկ առհասարակ կոռուպցիոն երեւույթները Սյունիքում քիչ չեն, ուղղակի դրանց բացահայտման ուղղությամբ հասարակության կողմից պասիվություն է նկատվում»:

ՇՊԱԿ-ը հիմնվել է 2008 թ. նոյեմբերին «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հկ-ի կողմից` մարզի կոռուպցիոն երեւույթները բացահայտելու, բնակչությանը համապատասխան իրավական խորհրդատվություն տրամադրելու և ի շահ դիմողի խնդիրը կարգավորելու նպատակով: Կազմակերպությունը հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոններ է բացել Սյունիքի Գորիս, Սիսիան եւ Մեղրի քաղաքներում:

Մինչ օրս հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները 216-ից ավելի խորհրդատվություն են տրամադրել սյունիքցիներին, որոնցից 21-ը` թեժ գծի միջոցով (0 800 01 114): 2 գործ էլ ավարտվել է` hօգուտ կենտրոն դիմած քաղաքացիների:

Այժմ ընթացքի մեջ է 6 գործ:

Հակակոռուպցիոն կենտրոնը, որը ֆինանասավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից, կգործի մինչև 2010թ. մայիսի 15-ը:

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply