Ադրբեջանական ֆիլմերի միակողմանի փառատոն` Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 12, 2009 18:49

Գեորգի ՎանյանԱյս տարվա հոկտեմբերին առաջին անգամ Երևանում կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն՝ «Ադրբեջանական օրեր հայկական դպրոցում» ծրագրի շրջանակներում: Ներկայացվելու են հետխորհրդային տարիներին Ադրբեջանի երիտասարդ ռեժիսորների նկարահանած տարբեր ժանրերի կարճամետրաժ ֆիլմեր՝ խաղարկային, դոկումենտալ, անիմացիոն և այլն:

Կինոփառատոնի կազմակերպիչ, «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» տնօրեն Գեորգի Վանյանն «Անկախ»-ին ասաց, որ ծրագիրն իրականացվելու է միակողմանի. Ադրբեջանում հայկական ֆիլմերի ցուցադրություն չի լինելու: Իսկ փառատոնի նպատակը, ըստ Վանյանի, հայ հասարակությանը ադրբեջանական ֆիմեր ներկայացնելն է:

«Նմանատիպ նախագծի փորձ ունենք արդեն. հայ-թուրքական ֆիլմերի փառատոնն էր,- ասաց, Վանյանը,- Այս փառատոնն էլ, կարծում ենք, կկրի շարունակական բնույթ»:

Իսկ «Հայ-թուրքական» փառատոնը 2-րդ անգամ կլինի 2010 թ. Հայաստանում և 1-ին անգամ նույն թվականին՝ Թուրքիայում: Վանյանի խոսքով՝ դեռ վաղ է կանխատեսումներ անել՝ Ադրբեջանում կկազմակերպվի հայկական ֆիլմերի փառատոն, թե ոչ:

Փառատոնի մասնակից ֆիլմերն ընտրվելու են նախնական դիտումների ադյունքում՝ երիտասարդ ժյուրիի կողմից: Ֆիլմերի ցուցադրության ընթացքում լինելու է հանդիսատեսի քվեարկություն. յուրաքանչյուր ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը քվեատուփն է գցում իր կարծիքը: Հաղթող ֆիլմն ընտրվելու է հանդիսատեսի  քվեարկության արդյունքում, որին էլ կտրվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:

Մինչ հիմա «Ոսկե ծիրան» միջազգային կիոփառատոններից ոչ մեկին Ադրբեջանը չի մասնակցել:

Փառատոնն անցկացվելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Հայաստանում գտնվելիս ադրբեջանցի ռեժիսորների անվտանգությունն ապահովելու է Ազգային անվտանգության ծառայությունը:

Դիտվել է 1821 անգամ:
Print Friendly

Leave a Reply