Առաջինը Ռումինիայի հավաքականն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 28, 2011 15:24

Ռումինիայի Յասի քաղաքում ավարտվեց մինչև 17 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Վերջին` 3-րդ տուրում մեր երկրի ներկայացուցիչները  7:26  (3:13) հաշվով պարտվեցին Իսրայելի թիմին: Այսպիսով, Հայաստանի հավաքականը հանգրվանեց աղյուսակի վերջին հորիզոնականում: Իսկ խմբում առաջին տեղը գրավեց Ռումինիայի հավաքականը: Այն վճռորոշ խաղում 27:21 (14:13) հաշվով առավելության հասավ խմբի մյուս ուժեղ թիմի` Հոլանդիայի հավաքականի նկատմամբ:

ԱՂՅՈւՍԱԿ

Խ Հ Ո Պ Գ Տ Մ
1. ՌՈւՄԻՆԻԱ 3 3 0 0 123-44 81 6
2. ՀՈԼԱՆԴԻԱ 3 2 0 1 119-54 65 4
3. ԻՍՐԱՅԵԼ 3 1 0 2 54-92 – 38 2
4. ՀԱՅԱՍՏԱՆ 3 0 0 3 29 -137 – 108 0
Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply