Թուրքիան վրդովված է Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՍՍԵ, ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2009 17:13

3Թուրքիան զայրույթ է հայտնել Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից արտահայտված այն կարծիքի առնչությամբ, թե ԵՄ-ն չի կարող բոլորին լիարժեք անդամակցություն առաջարկել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Նիկոլա Սարկոզիի հետ մեկ շաբաթ առաջ ունեցած հանդիպման ժամանակ ասել էր. «մեր ընդհանուր դիրքորոշումը հետևյալն է. Թուրքիային (մենք կարող ենք առաջարկել) արտոնյալ համագործացություն, բայց ոչ լիարժեք անդամակցություն»:

Ի պատասխան այս հայտարարությանը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ասել է. «Այս հարցում ցանկացած քննարկում հավասարազոր է ԵՄ կողմից ընդունված որոշումների խախտման և կարող է նշանակել, որ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշումը անկեղծ չէր, և որ պետությունների ղեկավարները կայացրել են մի որոշում, որը չի արտահայտում իրենց մտադրությունները»:

Աղբյուրը`Euobserver.com
լուսանկարը` Եվրոպական հանձնաժողովի

Դիտվել է 2899 անգամ:
Print Friendly

Leave a Reply