Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 26, 2011 13:44

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Կրասնոդարի քաղաքապետարանի պատվիրակությանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կրասնոդարի փոխքաղաքապետ Վիկտոր Բոնդարը Կարեն Կարապետյանին  է ներկայացրել քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում վերջին տարիների իրենց փորձը։

Կարեն Կարապետյանն իր հերթին առանձնացրել է այն գերակայությունները, որոնք այսօր առաջնային են Երևանի համար և ընդգծել, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստ ցանկացած առաջավոր փորձի փոխանակման առումով. «Արդյունավետ կառավարումը հաջողության հասնելու գրավականն է»,– նշել է Երևանի քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ և պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում կոնկրետ ծրագրեր քննարկել տարբեր ոլորտներում` համագործակցության և փորձի փոխանակման  ուղղությամբ։

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply