Հանդիպում «ԻՏԵՌԱ» ընկերության ներկայացուցիչների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 24, 2011 15:32
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան նավթագազային «ԻՏԵՌԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ընկերության հետ ծավալված համագործակցության ընթացքից և կարևորել հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են փոխգործակցության նոր ուղղությունների բացահայտման և ներդրումային ծրագրերի իրագործման հեռանկարները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:
Իգոր Մակարովը նաև նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն օժանդակում է Ռուսաստանում հեծանվային սպորտի զարգացմանը: Այդ համատեքստում անդրադարձ է արվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն հիմնադրելու հայեցակարգին:
Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply