Սարյան փողոցում 35-ամյա կնոջ են կողոպտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2011 11:00

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Կենտրոնականի բաժնում մարտի 20-ին, ժամը 18.50-ին,  հաղորդում է  ստացվել,  որ Սարյան փողոցում կողոպտել են 35-ամյա Կարինե Ա.-ին՝ հափշտակելով նրա ոսկյա շղթան` կախազարդով:

Նույն օրը, ժամը 19.00-ին,  ոստիկանության ծառայողները Ռուսթավելու փողոցի թիվ 48 շենքի մոտից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 17-ամյա Աշոտ Խ.-ին, 22-ամյա Հովակ Հ.-ին և 21-ամյա Ռուբեն Պ.-ին:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հափշտակվածը մասամբ առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply