Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից գողացել են նկարներ

Օրվա լուր | | August 11, 2009 11:43

Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից գողացել են 3 գեղանկար` Ցոլակ Թորոսյանի «Ամառային երեկո»-ն, Գրիգոր Աղասյանի «Լավաշ են թխում» և Գաստելլո Գասպարյանի «Հողը»:

Ըստ Արտաշատի ոստիկանության հաղորդած տվյալների`պարզվել է, որ մշակույթի կենտրոնի տնօրեն Հենրիկ Հ.-ն անփույթ է վերաբերվել իր պարտականությունների կատարմանը, համապատասխան հսկողություն չի իրականացրել գեղանկարների պահպանման նկատմամբ (109 նկարներ մշակույթի կենտրոնում են ժամանակավոր):

Գողության արդյունքում Մշակույթի  նախարարությանը պատճառվել է 580 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանության մամլո բաժնից տեղեկացրին, որ կատարվում է նախաքննություն` կորած գեղանկարները հայտնաբերելու ուղղությամբ:

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply