65-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել ռադիոկայանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 11, 2011 10:36

Երեկ`  ժամը 13.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցի 22 հասցեում գտնվող «Ռադիո Ավրորա» կայանից հայտնել են, որ մի անծանոթ տղամարդ սպառնում է պայթեցնել ռադիոկայանը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 13.10-ի սահմաններում, 65-ամյա Լևոն Ղասաբյանը մուտք է գործել նշված ռադիոկայան, իր դժգոհությունն արտահայտել հեռարձակվող երաժշտության վերաբերյալ և պահանջել վերափոխել աշխատանքները, հակառակ դեպքում՝ սպառնալով մոտը եղած ռումբանման սարքով պայթեցնել ռադիոկայանը:

Ոստիկանութնունից հաղորդում են, որ Ղասաբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Սարքն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply