(Հայերեն) Ճանապարհատրանսպորտային պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին`մեկ վիրավոր
ОБЩЕСТВО, Новости дня | ankakh | August 30, 2012 0:19Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սպիտակի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 20:10-ի սահմաններում Լոռիի մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ Վոլոդյա Զաքարյանը՝ վարելով «BMW 318» մակնիշի 18 ՏՕ 295 համարանիշի ավտոմեքենան, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհի մետաղական պաշտպանիչներին եւ գլորվել ձորը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները եւ մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարները, ովքեր էլ քաղաքացիների օգնությամբ վարորդին եւ վիրավոր ուղեւորին՝ Լոռիի մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Ալբերտ Ներսիսյանին, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի, Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ Հրաչ Պողոսյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թունելի մոտակայքում վթար է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների նախարարությունն այդ մասին տեղեկացվել էր ժամը 20:30-ի սահմաններում:






Facebook
Tweet This
Email This Post
