(Հայերեն) ՏՄՊՊՀ դիտակետում են Աշտարակի և Վանաձորի խոշոր առևտրի կետերը
Экономика, Новости дня | ankakh | July 21, 2012 14:20ՏՄՊՊՀ դիտակետում են Աշտարակի և Վանաձորի խոշոր առևտրի կետերը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է դեռևս նախորդ տարվանից սկսված մարզային այցերը: «Փաստինֆո» գործակալությանն այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից: Հուլիսի 24-ին աշխատանքային խումբը կլինի Վանաձորում, իսկ հուլիսի 25-ին` Աշտարակում:
Հանձնաժողովի մասնագետները շրջայց կկատարեն Վանաձորում և Աշտարակում՝ ծանոթանալու սպառողական շուկայում տիրող իրավիճակին:
Չենք կարող կանխատեսել, թե այս 4 օրում արդեն իրազեկված առևտրի կետերը ի՞նչ «սրբագրումներ» կհասցնեն կատարել, սակայն փորձագետները խոշոր առևտրի կետերում կիրականացնեն մոնիտորինգ, կտեղեկանան սպառողների խնդիրներին և կուսումնասիրեն՝ արդյոք առկա՞ են օրենքի հնարավոր խախտումներ, թե ոչ:
Խախտումներ հայտնաբերելու դեպքում ՏՄՊՊՀ մասնագետները կձեռնարկեն համապատասխան միջոցներ:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն






Facebook
Tweet This
Email This Post
